չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Քաղաքական ողջ ներկապնակը Տավուշում էր. գնում են, ծառերի տակ նկարվում, ասում են՝ Հայաստանը գյուղերը տվեց. Քոչարյան

Քաղաքական ողջ ներկապնակը Տավուշում էր. գնում են, ծառերի տակ նկարվում, ասում են՝ Հայաստանը գյուղերը տվեց. Քոչարյան

Եթե թեկուզ փոքր հատվածում կարողանանք արձանագրել պետական սահմանը, դրանից հետո երբ այդ սահմանագիծը հաստատվեց, դրա պաշտպանելը դառնում է շատ հեշտ, որովհետեւ այդտեղ կանգնելու են այն ուժերը, որոնք պատասխանատու են դրանց չխախտման համար՝ սահմանապահ զորքերը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է սահմանազատումն սկսվում Տավուշի հատվածից, նա պատասխանեց. «Պարզ է չէ՞, որ եթե սկսել ենք այդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է, թե որտեղից է ավելի նպատակահարմար եւ գտել է այդպես: Դա կոչվում է Գլխավոր շտաբ»։

Դիտարկմանը, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է, որ դեռ հստակ չէ, որ սահմանազատումն սկսվելու է Տավուշի մարզից, Քոչարյանն ասաց. «Դե հիմա աշխատանքներն սկսված են: Այսինքն այն մասշտաբով, որ Հայաստանի քաղաքական ամբողջ ներկապնակը գտնվում է Տավուշի մարզում։ Ընդ որում, խոսում են բաներ, որը չի համապատասխանում իրականությանը։ Գնում են այնտեղ, ծառերի տակ նկարվում են, ասում են՝ Հայաստանը գյուղերը տվեց։ Մենք ասում ենք՝ գյուղերը չենք տալիս, անհնար է, գյուղ տվողը դառնում է հանցագործ։ Մենք, ըստ էության, սկսում ենք պետական սահմանի իրավական ձևավորման գործընթաց»:

Հարցին՝ սահմանն այդպես ձեւավորելուց հետո մարդիկ անվտանգ կկարողանա՞ն ապրել, ԱԺ հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Սովետական տարիներին անվտա՞նգ էին ապրում: Ասենք, սահմանը գնաց էն կողմ: Այսօրվա հրթիռները այնքան երկար են թռչումե ւ թիրախային: Վտանգի գնահատումը խաղաղ ապրելու մեջ պետք է լինի: Եթե դուք կարծում եք, որ սահմանի գծելը բերելու է ձեր պատկերացրած անվտանգ միջավայրի ստեղծմանը, դա երկար տարիներ է պահանջելու: Սահմանամերձ գյուղերը պետք է կարողանան ապրել նաեւ հետո: Նախկինում այդ գյուղերն իրար հետ եւ առեւտուր են արել, եւ ապրել են: Երբ սկսեցին կրակել, դա բերեց թշնամանքի խորացման: Սովետական տարիներին մեկ ընդհանուր անվտանգային տանիքի տակ էին գտնվում»:

  • Կիսվել: