ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նրանք մեր լավագույն դեսպաններից են. Միրզոյանը՝ դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումների մասին

Նրանք մեր լավագույն դեսպաններից են. Միրզոյանը՝ դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումների մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումների մասին հարց ուղղեց:

«Քաղաքական նշանակումները նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է: Ամենևին ոչ բոլոր արտաքին  գործերի նախարարներն են կարիերային դիվանագետներ: Ընդհանրապես չմոռանանք, որ ցանկացած նախարարի պաշտոն քաղաքական է:

Տարբեր երկրներ քաղաքական նշանակումներ են անում դեսպանների պաշտոններում: Դա եղել է մինչև 2018 թվականի հեղափոխությունը, հեղափոխությունից հետո, վստահաբար կլինի նաև ապագայում:

Եթե Դուք դեսպանների վերջին քաղաքական նշանակումներն եք հարցնում, ապա ես պետք է ասեմ, որ այդ դեսպանները մեր լավագույն դեսպաններից են»,- ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: