կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նպատակը՝ խոսել Հայաստանում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին. բարոնուհի Քոքսն ԱՄՆ-ում է

Նպատակը՝ խոսել Հայաստանում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին. բարոնուհի Քոքսն ԱՄՆ-ում է

Միացյալ Նահանգներում է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Վաշինգտոնում նա հանդիպել է օրենսդիրների հետ, քննարկումներ ունեցել Պետքարտուղարությունում։ Բարոնուհի Քոքսն այցելել է տեղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցի։

Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա նշել է, որ ԱՄՆ այցի հիմնական նպատակն է խոսել Ղարաբաղյան հիմնահարցի և ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին։

«Լուրերի» թղթակցի հետ զրույցում նա շեշտել է, որ պետք է միջազգային դերակատարներին ավելի հստակ ներկայացվի Հայաստանի կարևոր դերը աշխարհաքաղաքական ներկայի վերադասավորումների պայմաններում։

Բարոնուհի Քոքսին ուղեկցում են Ստեփանակերտի Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, բրիտանացի հոգևորականներ, Քոքսի ղեկավարած ՀԱՐԹ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ։

  • Կիսվել: