հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է Լեռնային Ղարաբաղ միավորման գոյությունը, շփման գծի և Լաչինի միջանցքի առկայությունը և Ադրբեջանը պետք է հարգի սեփական ստորագրությունը. Փաշինյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է Լեռնային Ղարաբաղ միավորման գոյությունը, շփման գծի և Լաչինի միջանցքի առկայությունը և Ադրբեջանը պետք է հարգի սեփական ստորագրությունը. Փաշինյան

Որքան էլ փնովվի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այնտեղ կան կոնկրետ ամրագրված երեք կարևոր դրույթներ` ընդգծված է Լեռնային Ղարաբաղ միավորման առկայությունը, ինչը փորձում է ժխտել Ադրբեջանը, շփման գծի և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի առկայության փաստերը:

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սրանք Ադրբեջանի միջազգային պարտավորություններն են: Մենք մեր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել ենք: Ադրբեջանն էլ պետք է կատարի իր պարտավորությունները և ընդունի իր կողմից ստորագրած փաստաթղթի երեք իրողությունները` Լեռնային Ղարաբաղ միավորման գոյությունը, Լաչինի միջանցքի և շփման գծի առկայությունը և հարգի դրանք: Եթե ոչ մենք պետք է դիմենք դրանք միջազգային մեխանիզմներով ամրագրման գործընթացին»,- շեշտել է Փաշինայնը:
 
ՀՀ վարչապետը նաև նշեց, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները նոյեմբերի իննի փաստաթղթի չեղարկման նպատակն են հետապնդում: 
 
 

  • Կիսվել: