ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նոյեմբերի 5-ին լինե´նք Ֆրանսիայի հրապարակում, որ հետո ողջ կյանքում չմեղադրենք ինքներս մեզ. Վանեցյան

Նոյեմբերի 5-ին լինե´նք Ֆրանսիայի հրապարակում, որ հետո ողջ կյանքում չմեղադրենք ինքներս մեզ. Վանեցյան

Կան բաներ, որոնք չանելու դեպքում հետո ամբողջ կյանքում մեղադրում ես քեզ, որ չես արել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

՛՛Նոյեմբերի 5-ը հենց այդ օրերից մեկն է յուրաքանչյուրիս կյանքում։ Սա սովորական հանրահավաք չէ, «կողմի» կամ «դեմի» հանրահավաք չէ։ Դա նույնիսկ ինչ-որ բան պահանջելու հանրահավաք չէ։
Դա որպես հայ՝ իրար կողքի կանգնելու, ուս-ուսի տված կանգնելու հանրահավաքն է, որտեղ չկա հայաստանցի, արցախցի, ֆրանսահայ, բեյրութահայ, պարսկահայ, ամերիկահայ։ Կա հայ, որն ասում է՝ մենք միասնական ենք ու արժանապատիվ։

Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է։
Ուրեմն այդ օրը լինե´նք Ֆրանսիայի հրապարակում, որ հետո ողջ կյանքում չմեղադրենք ինքներս մեզ՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: