շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նոր ընտրության պարագայում մենք ավելի շատ ձայն կհավաքեինք, բայց մենք դեմ ենք ցնցումներին. Զեյնալյան

Նոր ընտրության պարագայում մենք ավելի շատ ձայն կհավաքեինք, բայց մենք դեմ ենք ցնցումներին. Զեյնալյան

Թաղային հեղինակություններ, վարչական ռեսուրս, կեղծիքներ. եւ ամբողջ ընտրապայքարի ընթացքում նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները մարդկանց գլուխները լցրել են նմանատիպ խոսույթներով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց քիչ առաջ Երեւանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը:

«Ի՞նչ ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, արդյոք  վարչական ռեսուրս չարաշահվել է, արդյոք կեղծիքներ տեղի են ունեցել, արդյոք թաղային հեղինակությունները ներգրավված են եղել այս գործընթացում: Ես վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր իշխանություն, եթե հիմք չի ընդունում  ժողովրդավարության արժեքները, միգուցե, կարող է այդ ճանապարհով գնալ: Մենք դա մերժել ենք 2018-ից: Դրանից հետո որեւէ ընտրություն չի եղել, որ նման խոսույթը պարզվի, որ ճիշտ է դուրս եկել»,-ասաց նա:

Իր հերթին Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը նշեց. «Մեր դիտարկումները եւ ոչ միայն մեր դիտարկումները, ցույց էին տալիս, որ նոր ընտրության պարագայում մենք ավելի շատ ձայն կհավաքեինք, բայց մենք մեր կուսակցական, անհատական շահը զոհաբերել ենք հանուն Երեւանի, հանուն Հայաստանի: Մենք դեմ էինք նոր ընտրությունների, նոր ցնցումների, որտեղ կարող էին նոր մասնակիցներ հանդես գալ, եւ դարձյալ օտարեկրյա կապիտալով եւ օտարերկրյա կառավարումով: Հայաստանը չի կարող ենթարկվել այդպիսի ցնցումների՝ հանուն մեր կուսակցական շահի»:

  • Կիսվել: