երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Նոր նշանակում և պաշտոնանկություն Երևանի քաղաքապետի որոշմամբ

Նոր նշանակում և պաշտոնանկություն Երևանի քաղաքապետի որոշմամբ

Հունիսի 16-ին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել, ըստ որի Մելինե Ավագյանը 2022 թվականի հունիսի 16-ից ազատվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր թափուր պաշտոնից:

Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Գարիկ Գրիգորյանը 2022 թվականի հունիսի 16-ից նշանակվել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն: Նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով:

  • Կիսվել: