հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նոր Հայաստանի վերաբերյալ փաստերի շարքում վարչապետը ընդգրկեց նաև Աննա Հակոբյանի տուգանվելը

Նոր Հայաստանի վերաբերյալ փաստերի շարքում վարչապետը ընդգրկեց նաև Աննա Հակոբյանի տուգանվելը

2020 թվականին վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկն անչափահասին վստահելու համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դա ներկայացնելով որպես ձեռքբերում:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը, կառավարական առանձնատների տարածքում որոշել էր դստերը՝ Շուշանին, ավտոմեքենա վարել սովորեցնել։ Այս մասին Հակոբյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Շուշանն իրենց համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։

Փաշինյանի խոսքերով, երբ այդ մասին հայտարարվեց, տեսակետեր եղան, թե դա ձևական բնույթ է կրում. «Մեր պարագայում տեղի է ունեցել այն, ինչ պետք է տեղի ունենա բոլորի դեպքում: Մեզ տուգանել են, մենք 10 հազար դրամ վճարել ենք ու հարցը փակվել է»:

«Ասում են, որ ձևականություն է նաև այն, որ իմ ավտոշարասյունը կարմիր լույսի տակ է կանգնում: Սրանով մենք ցույց ենք տալիս, որ ձեզանից մեկն ենք, ձեզ նման ՀՀ քաղաքացի ենք, կարող ենք նաև սխալվել»,-ասաց նա:

  • Կիսվել: