երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Նիկոլի պայքարը եկեղեցին մաքրելու մասին չէ. Մարուքյան

Նիկոլի պայքարը եկեղեցին մաքրելու մասին չէ. Մարուքյան

Եկեղեցու եւ իշխանության միջեւ խնդիրներն առաջացել են Արցախի կորստից հետո, երբ հոգեւորականները իրենց ձայնը բարձրացրին, որ կորցրել ենք հարյուրավոր եկեղեցիներ եւ քրիստոնեական մի ամբողջ ժառանգություն։ Նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Դա տգետ քաղաքական զանգվածը ներկայացրեց, թե եկեղեցին մտնում է քաղաքականության մեջ։ Եվ սկսվեց պայքար. հոգեւորականների մի մասը սկսեց խոսեց, իսկ մյուս մասը, թե բա մեր «Բենթլին» քշում ենք, մեր համար ապրում ենք էլի։ Հիմա նրանցից մի մասը գնացել է Նիկոլի մոտ, ասում են՝ ինչ եք ուզում մեզնից, մենք քո հետ ենք։ Այդ Սրբազանները չեն հասկանում, որ եթե իրենց ասած բարենորոգումը լինի, ժողովուրդը չի ընդունելու նրանց բոլորին։ Ստորագրած սրբազանների մեջ ես գոնե մեկ հոգու գիտեմ մաքուր հոգեւորական՝ ԱՄՆ արեւմտյան թեմի առաջնորդն է, իսկ մնացածի մասին էնպիսի բաներ են խոսում։

Փաշինյանի առաջին նպատակը՝ եկեղեցին քանդելն է, պառակտելն է, իսկ պլան Բ–ն՝ կարողանալ փոխել իրավիճակ, որ լուռ մնացեք, ձեն չհանեք։ Իշխանությունը չի ուզում, որ հոգեւորականությունը խոսի ազգայինի մասին։ Ամբողջը դրա համար է արվում։ Նիկոլի պայքարը եկեղեցին մաքրելու մասին չէ»,– ասել է Մարուքյանը։

  • Կիսվել: