չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից

Ես ուզում եմ ևս մեկ անգամ ներողություն խնդրել այն անհարմարությունների համար, որոնք ստիպված ենք պատճառել: Սա արվում է հանուն քաղաքացու անվտանգության ու առողջության: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեմ, որ բազմաթիվ դժվարություններ են առաջանում: Դրա համար մենք միջոցառումներ ենք ընդունում, որպեսզի սոցիալական ու տնտեսական լարվածությունը մեղմացվի: Մենք պետք է արձանագրենք, որ բոլորս տուժելու ենք, կրելու ենք որոշակի անհարմարություններ»,-ասաց նա՝ կարևորելով ամեն մեկի անհատական ջանքը կորոնավիրուսը հաղթահարելու գործում:

 

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Հայ Առաքելական եկեղեցուն, որը որոշել է առաջիկա արարողություններն անել դռնփակ ռեժիմով:

«Դուխով, չհուսահատվեք, մենք միասին կհաղթահարենք այս ճգնաժամը և կունենանք շատ ավելի լավ իրավիճակ, քան կար մինչ այս ճգնաժամը»,-իր խոսքն ամփոփեց վարչապետը:

  • Կիսվել: