Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին
Հարցին, թե ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետի կարգավիճակո՞վ է լինելու, լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ տեղյակ չէ։
Նա ասաց՝ այդ թեմայով որևէ որոշում և քննարկում չի եղել:
«Օրը կոնկրետ որոշված չէ, բայց ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի վերջին», - ասաց նա:
Ինչ վերաբերում է սոցհարցումներին, Մակունցն ասաց, որ կան ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված հարցումներ, իրենք հետևում են բոլոր նմանատիպ հարցումներին:
Խոսելով իշխող կուսակցության վարկանիշի մասին, Մակունցը նշեց, որ այն բարձր է։


