ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նենսի Փելոսիի հետ (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նենսի Փելոսիի հետ (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ քննարկել ենք հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-ասել է վարչապետը:

Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանատնից էլ հայտնում են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին և կոնգրեսական պատվիրակության անդամները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկեցին հայ-ամերիկյան փոխգործակցությունը և այլ առաջնահերթ հարցեր, մասնավորապես՝ մեր ընդհանուր հանձնառությունները ժողովրդավարության և տարածաշրջանում խաղաղության և կայունության առաջ մղման ուղղությամբ։

  • Կիսվել: