ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. Սաղաթելյան

Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկացած կարգավիճակ, որը կերաշխավորի արցախահայության, ԼՂ հայության անվտանգությունը, մեզ համար ընդունելի է։ Մարդը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Այս մասին այսօր Դիմադրություն շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դրա պատասխանը այսօր հնչեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Երբ ամիսներ շարունակ ասում էինք, որ Ալիևը և Նիկոլը ունեն պայմանավորվածություն՝ երկիրը կտոր-կտոր հանձնելու, դեռ կային մարդիկ, ովքեր ասում էին՝ այդպես չէ։

Կարծում եմ՝ գոնե այսօրվանից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դեռ ջրբաժանի այդ հատվածում են, պետք է հասկանան, որ դավաճանի հետ հավասար պատասխանատվություն են կրելու՛՛:

Սաղաթելյանը հիշեցրեց նաև, որ հունիսի 18-ի Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա համապետական հանրահավաք:

  • Կիսվել: