շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Նիկոլ Փաշինյանն ու թիմը նորից նահանջեցին. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն ու թիմը նորից նահանջեցին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ նախօրեին գրել էինք` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրկին նահանջեցին իրենց դիրքերից եւ հայտարարեցին, որ հանրությունը լավ չի հասկացել, քանի որ Շառլ Միշելը լավ չի ձեւակերպել: Երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետը բրյուսելյան պայմանավորվածությունների մասին ասաց.

«Քանի որ հիմա քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձեւավորվել կողմերի միջեւ ձեւակերպումների շուրջ, ԵԽ նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեին երկու կողմերի դիրքորոշումներից։ Ինչքանով է ստացվել, ինչքանով է դա ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է...»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: