շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանն Արցախն ընկալում է որպես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հայրենիք ու հավասարապես ատում. Թագուհի Թովմասյան

Նիկոլ Փաշինյանն Արցախն ընկալում է որպես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հայրենիք ու հավասարապես ատում. Թագուհի Թովմասյան

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը պնդում է՝ Արցախն Ադրբեջանում ապագա չունի։

«Ադրբեջանի կազմում  պատկերացումը նշանակում է, որ մենք մեր հայրենակիցներին ուղղակի տանում ենք  նոր ցեղասպանության, որովհետև որևէ  արցախցի չի կարող Ադրբեջանի կազմում ապրել ապահով», - ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ողջունեց արցախցիների բողոքի ակցիաները, որոնք սկսվել են վերջին երկու օրերին։ Ըստ նրա՝ Հայաստանը պարտավոր է տեր կանգնել Արցախին։
 

«Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ընկալում է որպես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հայրենիք ու հավասարապես ատում, բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ այդպիսի վերաբերմունքը շարունակի գերիշխել», - ասաց Թագուհի Թովմասյանը։

Խոսելով ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի մասին՝ Թովմասյանն ընդգծեց՝ իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։

«Հայաստանի սահմաններն ունեն կահավորանքի խնդիր, դրանք օր առաջ պետք է լուծվեն։ Մենք չենք կարող հավերժ բողոքել բոլորից, բայց ինքներս չհասկանալ, որ Հայաստանի իշխանությունը չի անում անհրաժեշտ քայլեր Հայաստանում կահավորված առաջնագիծ ունենալու համար», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։

  • Կիսվել: