ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի վրա ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Ես գիտեմ, որ նոյեմբերի 6-ին պատրաստ էր փաստաթուղթ, որտեղ գրված է եղել «Մեղրիի միջանցք»։ Հայաստանի իշխանությունները չեն ստորագրել, ու խնդիրը հասել է մինչև նոյեմբերի 9-ը։ Նաև ճնշում է եղել, թե Ստեփանակերտը կվերցնենք։ ՀՀ իշխանությունները հասկացել են, որ դա դատավճիռ կլինի իրենց ժառանգների համար և չեն ստորագրել, ու մտել է այդ լղոզված 9-րդ կետը։ Նիկոլ Փաշինյանը միջանցքի մասին խոստում չի տվել, միջանցքի մասին խոստումը Ադրբեջանին ու Թուրքիային տվել է Վլադիմիր Պուտինը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով 44 օրյա պատերազմին ու հետագա զարգացումներին։

Նա նաև հավելում է, որ ՌԴ-ն Ադրբեջանին միջանցք է խոստացել, բայց չի կարողանում տալ, քանի որ Հայաստանն է ընդիմանում։ Արամ Սարգսյանի տեղեկություններով՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև նախապես պատերազմը սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն է եղել, բայց դրա մեջ չի մտել Հադրութի գրավումն ու Թուրքիայի կողմից Արաքս գետն անցնելնը և մշտադիտարկման կենտրոն հիմնելը։ Բայց եղավ, քանի որ Ռուսաստանն այսօր չի կարողանում հակադրվել Թուրքիային։

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ ասում է, ռուսական շրջանակներում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատերազմի պարտության համար ավելի շատ Սերժ Սարգսյանին է մեղադրում, քան թե Նիկոլ Փաշինյանին։

Ինչ վերաբերում է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու քայլին, Արամ Սարգսյանն ասում է՝ նրան «կրկնակի գցել են»։ Նախ ռուսները չեն տվել ակնկալվող աջակցությունը, այնուհետև՝ «Պատիվ ունեմ» դաշինքը, որի անդամ էր Վանեցյանի ղեկավարած կուսակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: