Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին, Ալիևին ու Փաշինյանին
Շնորհավորում եմ նախագահ Թրամփին. Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
՛՛Ես նաև շնորհավորում եմ նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՛՛,-նշել է նա։



