չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ներկայումս չի վճարվում որևէ պարգևատրում. միջոցները տնտեսվում են. ԱԺ աշխատակազմի ղեկավար

Ներկայումս չի վճարվում որևէ պարգևատրում. միջոցները տնտեսվում են. ԱԺ աշխատակազմի ղեկավար

ՀՀ Ազգային ժողովն, աշխատակազմի միջոցով, այս տարվա ընթացքում պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից, արդեն իսկ իրականացրել է 605,5 (վեց հարյուր հինգ ու կես) մլն դրամի խնայողություն և վերադարձրել է ՀՀ Պետական բյուջե՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման նպատակով: Ներկայումս նույնպես չի վճարվում որևէ պարգևատրում և միջոցները տնտեսվում են։ Այս մասին հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

 

«Մենք իրականացնում ենք պրոֆեսիոնալ աշխատանք հանուն հայրենիքի»,-նշել է Տիգրան Գալստյանը:

  • Կիսվել: