երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Նարեկ Կարապետյանը հանդիպել է իշխանության կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» 2 մասնակիցների հետ

Նարեկ Կարապետյանը հանդիպել է իշխանության կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» 2 մասնակիցների հետ

 Կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին` «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, հանդիպել է իշխանության կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» 2 մասնակիցների հետ։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
 
«Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հանձնաժողովի (USCIRF) փոխնախագահ Ասիֆ Մահմուդի և «Քրիստոնեական համերաշխություն» (CSI) միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Էիբների հետ շրջեցինք Երևանում, իսկ այնուհետև հանդիպում ունեցանք մեր գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ, մասնավորապես` այդ կապի բացակայությունը»,– գրել է Կարապետյանը։
 
Հիշեցնենք` նոյեմբերի 14-15-ը ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ են արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին: Մասնավորապես նման կոչով հանդես են եկել ամերիկահայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը, ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելկամպը։

  • Կիսվել: