հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նախքան մեր մեկնելը կար որոշում շուտ վերադառնալ ԵԽԽՎ-ից ու մասնակցել քվեարկությանը. Ռուբինյան

Նախքան մեր մեկնելը կար որոշում շուտ վերադառնալ ԵԽԽՎ-ից ու մասնակցել քվեարկությանը. Ռուբինյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պնդում է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության քվեարկությունը չի խանգարել Ստրասբուրգում իրենց շախատանքներին.

«Նախքան մեր մեկնելը արդեն կար որոշում, որ պետք է շուտ վերադառնանք, այն հույսով, որ քննարկմանը նույնպես կհասցնենք մասնակցել, որովհետեւ դա մեզ համար կարևոր հարց է», - լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբինյանը:

Նա հերքեց, որ պատվիրակությունը շուտ է վերադարձել ԵԽԽՎ-ից, որպեսզի մասնակցի քվեարկությանը:

«Ձայներն առանց մեր հինգի էլ բավարար էին», - ասաց նա:

  • Կիսվել: