երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախարարը աշխատակազմին է ներկայացրել ՆՁԱԿ-ի նորանշանակ տնօրենին

Նախարարը աշխատակազմին է ներկայացրել ՆՁԱԿ-ի նորանշանակ տնօրենին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել են Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն (ՆՁԱԿ)՝ աշխատակիցներին ներկայացնելու նորանշանակ տնօրեն Հայկ Մարգարյանին։
 
«Այսօրվա հանդիպումը շատ հուզիչ է ինձ համար, որովհետև ես միշտ ընդգծել եմ, որ մեր արտերկրյա հայրենակիցները օդ ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին, որպեսզի թե՛ մարդկային կապիտալի, թե՛ գիտելիքի, թե՛ փորձի, թե՛ տեսահորիզոնի առումով հարստացնեն այն, ինչը մենք այսօր ունենք։ Այս առումով «իԳործ» ծրագիրը, որը ձեռնարկել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, շատ կարևոր է, և այն մարդիկ, ովքեր եկել են Հայաստան, պետք է ստանան մեր աջակցությունը, որպեսզի կարողանան ինտեգրվել մեր հասարակության մեջ և իրենց մեծ օգուտը բերել մեր ազգին», – ասել է Վահան Քերոբյանը:

  • Կիսվել: