Հայաստանի և Լիբանանի Էկոնոմիկայի նախարարները քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները
Աբու Դաբիում անցկացվող ներդրումային համաժողովի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայկական տաղավարում հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Ամին Սալամի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:

Այնուհետև Վահան Քերոբյանը մասնակցել է տնտեսական աճի ապահովման համար խոշոր ներդրումների ներգրավման վերաբերյալ պանելային քննարկման, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի համար աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներին:

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը, Կառավարության որդեգրած քաղաքականությունը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով:

