շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 8-ին ստորագրել է մի շարք օրենքներ:

Դրանց թվում՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը և «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

  • Կիսվել: