հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՄԹ պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության հարցերով պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի, ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Վերնոն Քոքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

  • Կիսվել: