երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՄՊՀ նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին

ՄՊՀ նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաք՝ մասնակցելու հուլիսի 20-ից 22-ը կայանալիք Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության փորձագետների միջկառավարական խմբի 20-րդ նիստին:
 
Գեղամ Գևորգյանը հանդես կգա որպես խոսնակ «Մրցակցային օրենսդրության կիրարկման վերաիմաստավորում. քաղված դասեր կորոնավիրուսային համավարակից, հատկապես սոցիալական կարևոր նշանակություն ունեցող շուկաներում, համավարակի ընթացքում արդյունավետ արձագանքման և տնտեսական վերականգնման մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով նիստին:
 

  • Կիսվել: