հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկան թույլ չի տալիս հայկական ծիրանով բեռնված բեռնատարները մտնեն շուկա․ Նաիրա Զոհրաբյան

Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկան թույլ չի տալիս հայկական ծիրանով բեռնված բեռնատարները մտնեն շուկա․ Նաիրա Զոհրաբյան

Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկան պատկանում է ադրբեջանցիներին ու վերջիններս թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա։ Այս մասին հայտնում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա մոսկվայաբնակ մեր հայրենակիցներին կոչ է արել շտապել շուկա գնել Հայաստանից արտահանված ծիրանը։

«Մոսկվայում ապրող մեր սիրելի՛ հայրենակիցներ,
քիչ առաջ ինձ զանգահարեցին Մոսկվա գյուղմթերք եւ առաջին հերթին ծիրան տեղափոխած մեր հայրենակիցները։
Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկան պատկանում է ադրբեջանցիներին ու վերջիններս թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա։ էս պահին մեր բեռնատարները շուկայի կայանատեղիում են եւ մոտ 1000 տոննա ծիրանը կփչանա։
Սիրելիներս, սա եւս պատերազմ է, որից պիտի միասնական դուրս գանք։
Օգնե՛ք մեր հայրենակիցներին, գնացե՛ք «Ֆուդ սիթի» շուկայի կայանատեղի եւ գնե՛ք Հայաստանից բերված մրգերը:

Սիրելի՛ մոսկվահայեր, միասնաբար ցույց տանք, որ ադրբեջանական որեւէ սադրանք չի հաջողելու։
Շտապեք «Ֆուդ սիթի» շուկա, մեր հայրենակիցները սպասում են ձեզ»,- ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: