Մոսկվան հաստատեց Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք վաղեմի լավ հարաբերություններ ունեն: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Ես կարող եմ հաստատել։ Իսկապես, նրանք խոսեցին հեռախոսով: Դուք գիտեք, որ նրանք վաղեմի լավ հարաբերություններ ունեն, որոնք պահպանում են: Նրանք բավականին հաճախ են շփվում", - ասել Է Պեսկովը լրագրողներին` չմանրամասնելով, թե ինչ թեմաներ են քննարկվել հեռախոսազրույցի ժամանակ: