Մոնակոն և Հայաստանը փոքր երկրներ են, սակայն որոշիչը ոչ թե դա է, այլ արժեքները. ՀՀ նախագահը՝ Մոնակոյի պետնախարարին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Մոնակոյի պետնախարար Պիեռ Դարտուի հետ։
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Մոնակոն և Հայաստանը աշխարհագրորեն փոքր տարածք ունեցող երկրներ են, սակայն որոշիչը ոչ թե դա է, այլ այն արժեքները, որոնց հավատարիմ են պետությունները, և այդ արժեքների շարքում առաջնային է ժողովրդավարությունը։
Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև համագործակցության օրակարգը զարգացնելու ու շփումներն ակտիվացնելու ուղղությամբ ջանքերի ներդրումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ընդհանուր իրավիճակին: