շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Մնացել է մի քանի օր. Վանեցյան

Մնացել է մի քանի օր. Վանեցյան

Մենք ամեն օր այսպես շատանալու ենք, բոլորս իրար հետ ունենք մեկ նպատակ, որն արդար է ու ճիշտ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ իրենց նպատակն է ունենալ հզոր հայրենիք, հզոր Արցախ, հզոր Հայաստան եւ մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ հայ:

՛՛Հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող խլել: Այն հոծ բազմությունը, որ այստեղ հավաքվել է, վաղը-մյուս օրը ավելի է շատանալու: Եկեք բոլորս մի բռունցք դառնանք, եւ բոլորս միասին ասենք, որ մենք թշնամուն զիջելու հայրնեիք չունենք: Ամեն ինչ լավ է լինելու, մնացել է մի քանի օր՛՛,-ասաց Վանեցյանը:

Հիշեցնենք, որ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին:

  • Կիսվել: