հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Մնացական Սաֆարյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին

Մնացական Սաֆարյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։

Այս մասին նշված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ի թիվս այլ թեմաների՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է ապրիլի 16-ին կայացած «Մեղրին 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագծի հանդիսավոր մեկնարկին՝ նշելով, որ տվյալ նախաձեռնության շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում են մի շարք մշակութային միջոցառումներ:

Նիստի արդյունքներով ընդունվել են օրակարգային փաստաթղթեր:

  • Կիսվել: