շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը

Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է դաշինքի հետ Երևանի գործընկերությանն ու դրա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել Է X սոցցանցում։

Հանդիպումը կայացել է Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ԵԱՀԿ արտգործնախարարների 30-րդ նստաշրջանի շրջանակներում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել բանակցությունները ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ։

«Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, պետական սահմանների հստակությունը առանցքային են և պետք է անվերապահորեն ճանաչվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ՝ Հարավային Կովկասում կայունության և կայուն խաղաղության հասնելու համար», - նշել է Միրզոյանը։

Հիշեցնենք` Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել աշխատանքային այցով։ Նախարարն այնտեղ կլինի մինչև դեկտեմբերի 1-ը։

  • Կիսվել: