ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
ՆԱՏՕ երկրներն արդեն Կիեւ են մատակարարել 98 մլրդ դոլարի զենք

ՆԱՏՕ երկրներն արդեն Կիեւ են մատակարարել 98 մլրդ դոլարի զենք

ՆԱՏՕ երկրները 2022 թվականից Ուկրաինա են մատակարարել 98 մլրդ դոլարի զենք։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ բացելով Կիեւին ռազմական աջակցություն ցուցաբերող կոնտակտային խմբի նիստը Բրյուսելում ՆԱՏՕ պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։

«Մենք արդեն Ուկրաինայի համար ապահովել ենք 98 մլրդ դոլարի ռազմական մատակարարում 2022 թվականից»,- ասել է Օսթինը՝ հույս հայտնելով, որ ռազմական օգնության ծավալներն Ուկրաինային «կավելանան»։

  • Կիսվել: