հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Միքայել Նարիմանյանի ձերբակալությունը արդեն արմատավորված ընտրովի արդարադատության կոնկրետ դրսևորում է. Թագուհի Թովմասյան

Միքայել Նարիմանյանի ձերբակալությունը արդեն արմատավորված ընտրովի արդարադատության կոնկրետ դրսևորում է. Թագուհի Թովմասյան

Բժշկական գիտությունների դոկտոր Միքայել Նարիմանյանի ձերբակալությունը Հայաստանում արդեն արմատավորված ընտրովի արդարադատության կոնկրետ դրսևորում է: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը.

«70 ամյա պատվարժան բժշկին շաբաթ օրով ձերբակալելը մի հին գործի շրջանակներում, խիստ կասկածահարույց է:

Աներկբա է, որ ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, հանրահայտ թոքաբան Նարիմանյանը պետք է ազատության մեջ լինի, քանի որ նրա հիվանդները ունեն բժշկի կարիքը»,-գրել է նա:

  • Կիսվել: