ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միքայել Մինասյանը թաքնվում է Սոչիում. Պատգամավոր

Միքայել Մինասյանը թաքնվում է Սոչիում. Պատգամավոր

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ով ներկայումս հետախուզման մեջ է և անցնում է տարբեր քրգործերով, թաքնվում է Ռուսաստանի Սոչի քաղաքում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Հրաչյա Հարությունյանը:

Նա նաև Մինասյանին առաջարկեց թեկուզ հեռավար պատասխանել մամուլում շրջանառվող որոշ լուրերի. «Ճիշտ է արդյոք, որ նա գնել է «Սպայկա» ընկերության 50%  բաժնեմասը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից ստացած 10 մլրդ դրամով: Ճիշտ է արդյոք, որ նա մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների բաժնետեր է` «Ռոսնեֆտ», «Մեծ անիվ», «Յուքոմ», տարբեր մեդիաներ, որոնց սեփականատերերը ուղղակի չեն կարողացել մերժել երկրի առաջնորդի փեսայի «առաջարկը» իրենց բաժնեմասերը վաճառելու վերաբերյալ:

Ճիշտ է արդյոք, որ նա 2017 թվականին  ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի 12% բաժնեմասը 30 մլն դոլարով:

Ճիշտ են արդյոք լուրերն այն մասին, որ նա տարիներ շարունակ իր գրպանից վճարել է տարբեր պաշտոնյաներին` օրինակ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նրանից   ամսական ստացել է 25 հազար դոլար, իսկ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ամսական 10 հազար դոլար»:

  • Կիսվել: