ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մինչև ընտրություններ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու է Նիկոլ Փաշինյանը

Մինչև ընտրություններ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու է Նիկոլ Փաշինյանը

Մինչ ընտրություններ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու  է Նիկոլ Փաշինյանը, այլ սցենար չի քննարկվում։ Այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնալ Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով՝ այսօր քաղաքացիների մեծամասնությունը հիասթափված է քաղաքական բոլոր ուժերից  և առհասարակ քաղաքականությունից, քաղաքական ուժերի խնդիրն է՝ զրուցել հանրության հետ և ներկայացնել ծրագրեր։

Սիմոնյանը համոզված է՝ իշխող ուժը կրկին հաղթելու է ընտրություններում։

Հարցին, թե կորոնավիրուսի աճող թվերի պայմաններում ինչպես են անցկացնելու քարոզարշավ, Սիմոնյանն ասաց, որ կքննարկեն, բայց կարծում է՝ այնուամենայնիվ ընտրությունները շատ կարևոր են։

  • Կիսվել: