հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա համընդհանուր ընկալում է. Արարատ Միրզոյան

Միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա համընդհանուր ընկալում է. Արարատ Միրզոյան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները պետք է  գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են:

«Բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, մնալու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն՝ միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա համընդհանուր ընկալում է»,- ասաց Միրզոյանը:

Միաժամանակ Միրզոյանը նշեց, որ կան հարցեր, որոնցում կողմերը տարբեր պատկերացումներ ունեն:

«Բայց աշխատանքները շարունակվում են: Կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ»,- նշեց Միրզոյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: