երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացվել. ՀՀ ԱԳՆ

Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացվել. ՀՀ ԱԳՆ

Մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։

Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։

Նշենք, որ երեկ Ադրբեջանը ՄԱԿ-ին իր անդամակցության 30-ամյակի վերաբերյալ տոնական միջոցառում էր կազմակերպել բռնազավթված Շուշիում, որին մասնակցելու էին հրավիրված նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Այս առնչությամբ՝ իր բողոքի ձայնն էր բարձրացրել նաև Արցախի ԱԳՆ-ն։ 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: