շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միասնության երթի մասնակիցներն այրեցին «Խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիա» պաստառը

Միասնության երթի մասնակիցներն այրեցին «Խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիա» պաստառը

Հանրապետության հրապարակ հասնելով՝ միասնության երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան»: Նրանք վեր պարզեցին փոքրիկ սպիտակ թղթեր, որոնց վրա գրված էր՝ «Խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիա»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մենք այսօր կառավարության շենքի դիմաց կայրենք այդ թղթերը, աշխարհին ույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որեւէ կապիտուլյացիա: Չի կարող ստորագրվել որեւէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը: Ձեր ձեռքին գտնվող կապիտուլյացիայի թուղթը պատռելով եւս մեկ անգամ ասելու ենք, որ չենք ընդունելու, չենք հանդուրժելու եւ այդպիսի թղթի կտորները հայ ժողովրդի կողմից լինելու են անընդունելի»:

Այնուհետեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այրեց «Խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիա» գրառմամբ մեծ պաստառը, իսկ մյուսներն այրեցին իրենց ձեռքին եղած նույն բովանդակությամբ թղթերը:

Ակցիայից հետո երթը շարունակվեց:

Աելի վաղ հայտնել էինք, որ այսօր ընդդիմությունը հաջակցություն Արցախի միասնության հանրահավաք ու երթ է կազմակերպել: Հանրահավաքն ավարտվել է, այժմ մասնակիցները երթով շարժվում են Երևանի փողոցներով:

  • Կիսվել: