ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միանշանակ դրական կլիներ, որ ավագանին լիներ պրոֆեսիոնալ եւ ավելի փոքրաքանակ կազմով. Ավինյան

Միանշանակ դրական կլիներ, որ ավագանին լիներ պրոֆեսիոնալ եւ ավելի փոքրաքանակ կազմով. Ավինյան

Ավագանին մեր աչքերն ու ականջներն են, որոշ դեպքերում նաեւ խիղճը, որովհետեւ Երեւանի ավագանին պետք է նաեւ մատնանշի, թե որ ուղղություններով ենք մենք սխալ գնում: Այս մասին, այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ավագանու հետ աշխատանքը պատկերացնում եմ ամենօրյա ռեժիմով, բայց ոչ թե անձնավորված, անհտական շահերի հետ կապված խնդիրների վերաբերյալ, այլ ընդհանուր: Ասենք, այս վարչական շրջանում կա այս գլոբալ, խնդիրը, պետք է լուծել: Ես պատկերացնում եմ այդ ֆորմատով աշխատանքը»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք ճիշտ չէ, որ Երեւանի ավագանին ԱԺ-ի նման լինի պրոֆեսիոնալ անդամներից բաղկացած, Ավինյանը պատասխանեց. «Ավագանու ինստիտուտի ուժեղացման համար միանշանակ դրական կլիներ, որ ավագանին լիներ պրոֆեսիոնալ եւ ավելի փոքրաքանակ ավագանու կազմ: Բայց եկեք այս խոշորացման, ավագանիների կայացման ռեֆորմը մարսենք, տեսնենք՝ ինչ եզրակացության ենք գալիս, նոր անցնենք այդ քննարկումներին»:

  • Կիսվել: