շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մի պապկա եք թողել ձեր հետևից և ասում եք՝ գիտեինք, որ արհավիրք կա. գրեիք, հարցազրույց տայիք. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին

Մի պապկա եք թողել ձեր հետևից և ասում եք՝ գիտեինք, որ արհավիրք կա. գրեիք, հարցազրույց տայիք. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին

2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, հետո 2017-ի ԱԺ ընտրություններից հետո արդեն կուլիսներում խոսվում էր, որ Սերժ Սարգսյանը լինելու է վարչապետի թեկնածու. Հիմա ինքն ասում է՝ ես վարչապետի թեկնածու առաջադրվելու որոշում կայացրեցի, որ ուզում էի կանխել արհավիրքը. Ընդ որում,  տեքստից ակնհայտ է դառնում, որ արհավիրք ասելով, ինքը նկատի ունի ԼՂ-ի շուրջ իրադարձությունների զարգացումը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա եթե ժամանակագրորեն գնանք, ինքը պետք է 2018-ի փետրվարին այդ որոշումը կայացրած լիներ: Այսինքն 2018-ի փետրվարին արդեն իր համար ակնհայտ էր, որ ԼՂ հարցի համատեքստում արհավիրք է առջեւում: Լավ, ժողովրդին չէր ասում, երբ ես վարչապետ դարձա, կարող էր թղթի վրա գրել, ուղարկել, կամ մարդ ուղարկել: Ընդ որում, մարդ կար, որ ինձ հետ էլ էր շփվում, իր հետ էլ էր շփվում: Կարող էր տալ այդ տեղեկատվությունը:

Այն, ինչ հիմա խոսում եմ, հաջորդ իշխանությունը հնարավորություն կունենա ստուգել փաստացի՝ իմ ասածներից որն է ճիշտ, որն է սուտ:

Մի հատ պապկա եք թողել ձեր հետեւից ու ասում եք՝ գիտեինք, որ արհավիրք կա: Ժողովրդին ասեիք, գրեիք, հարցազրույց տայիք:

2018-ի մայիսի 9-ից հայտարարում են՝ եկել է հողերը տա, եկել է հողերը տա, հողերը տվեց, հողերը տվեց: Ես մտածում եմ՝ էս ինչ հողերի մասին են խոսում: Ես նորմալ գլխի չեմ ընկել, թե որտեղ եմ ընկել, երբ եմ գնալու գործի, աշխատանքային ժամերը ոնց ա, հեռախոսները ոնց են աշխատում: Իսկ իրենք անընդհատ ասում են՝ հողերը տալիս ա, հողերը տալիս ա: Բա դա է արհավիրքը: Հիմա բացվեց, ով ինչի մասին էր մտածում; Որ ասում եմ՝ էս ընդդիմությունը մեզ համար նվեր է, չեք հավատում»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: