Մհեր Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից։ Այսօր Ազգային ժողովը տվեց իր համաձայնությունը նրա նկատմամբ քրեական վարույթ հարուցելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։
Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 65-ը։
Նշենք, որ Մհեր Սահակյանը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, որ ինքը ևս կողմ է քվեարկելու միջնորդությանը։
Հիշեցնենք, որ Մհեր Սահակյանը մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ հարվածել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։



