ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար. Փաշինյան

Մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար. Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում իր ելույթի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:

«Ուզում եմ վերահաստատել Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին մեր հավատարմությունը, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և արձանագրության հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:

Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին:

Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է, չարաչար սխալվում: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»,- ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: