չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեզ փորձել են շեղել անկախության և ժողովրդավարության ուղուց, փորձում են հիմա և, վստահաբար, կփորձեն ապագայում. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Մեզ փորձել են շեղել անկախության և ժողովրդավարության ուղուց, փորձում են հիմա և, վստահաբար, կփորձեն ապագայում. Տիգրան Ավինյան (տեսանյութ)

Պատահական չէ, որ անկախության 31 տարիների ընթացքում ժողովրդավարության հաստատման վերջին տարիներին բաժին ընկան մեր երկրի և մեր ժողովրդի առջև ծառացած ամենադժվարին մարտահրավերները: Այս մասին «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեզ փորձել են շեղել անկախության և ժողովրդավարության ուղուց, փորձում են հիմա և, վստահաբար, կփորձեն ապագայում:

Սակայն անկախությունը հայ ժողովրդի կամքն է ապրել իր հայրենիքում, կառուցել իր ապագան, հաստատել ժողովրդավարություն, և այս կամքը անժամկետ է և անբեկելի»,- ասել է Ավինյանը:

 

  • Կիսվել: