չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Մեծապես կարևորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացումը և խորացումը․ Վահագն Խաչատուրյան

Մեծապես կարևորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացումը և խորացումը․ Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայ-ամերիկյան համաժողովում ողջունել է ներկաներին և հաջողություններ մաղթել ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում քույր նահանգների և քաղաքների միջև համագործակցության ամրապնդելու ջանքերում:

Նա իր  խոսքում մասնավորապես նշել է․ «Հաշվի առնելով ՀՀ-ում ՏՏ և նորարարությունների ոլորտին հատկացվող հատուկ ուշադրությունը և արձանագրված առաջընթացը մեծապես կարևորում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացումը և խորացումը: Այն լրացուցիչ խթան կհանդիսանա մեր երկկողմ օրակարգն առավել հագեցած և համապարփակ դարձնելու համար: Այս առումով գնահատելի է, որ մեր գործընկերները վաղն այց են կատարելու Գյումրի, որտեղ հնարավորություն կունենան ծանոթանալ այդ ոլորտներում առկա հնարավորություններին»:

  • Կիսվել: