հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մեծամորի ԱԷԿ-ի ոչնչացման մասին Ադրբեջանի սպառնալիքը պետք է մտահոգի միջազգային հանրությանը․ Բադասյան

Մեծամորի ԱԷԿ-ի ոչնչացման մասին Ադրբեջանի սպառնալիքը պետք է մտահոգի միջազգային հանրությանը․ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ֆեսբուքյան էջում անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ի ոչնչացման մասին Ադրբեջանի սպառնալիքին։

«Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը: Կարծում եմ՝ սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար»,- գրել է Արդարադատության նախարարը։

Հիշեցնենք որ հայտարարությունն արել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

1987 թվականի Ահաբեկչության հարցերով Ժնևյան կոնֆերանսն ընդունել է «The Geneva Declaration on Terrorism» վերնագրված հռչակագիրը, որում որպես պետական ահաբեկչության ակտ, մասնավորապես, արձանագրված է պետության զինված ուժերի հարձակումը այնպիսի թիրախների վրա, որոնք սպառնալիք են ներկայացնում այլ պետության տարածքի քաղաքացիական բնակչության համար:

  • Կիսվել: