ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեծ բրիտանիայի վարչապետn Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում ու կոչ է արել լարվածությունը թուլացնել

Մեծ բրիտանիայի վարչապետn Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում ու կոչ է արել լարվածությունը թուլացնել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի դիվանատան տարածած հաղորդագրության մեջ,  Միացյալ Թագավորությունը կոչ է անում շուտափույթ դեէսկալացիայի հասցնել հակամարտությունը տարածաշրջանում, գրում է ՏԱԱԱ-ը։

Բացի այդ, երկու երկրների առաջնորդները քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակը ։ Ջոնսոնն ընդգծել է քաղաքական լուծման անհրաժեշտությունը, որը վերջ կդնի հակամարտությանը:

Էրդողանի հետ զրույցում Ջոնսոնը նաեւ անհանգստություն է հայտնել Միջերկրական ծովի արեւելյան մասում տարածքային վեճի պատճառով հունա-թուրքական հարաբերությունների սրման կապակցությամբ: Բրիտանական կառավարության ղեկավարը հայտարարել է լարվածությունը լիցքաթափելու անհրաժեշտության մասին եւ ողջունել է բանակցություններ սկսելու Անկարայի եւ Աթենքի պատրաստակամությունը:

Առաջնորդները նաեւ ընդգծել են տնտեսական կապերի ամրապնդման, պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համաճարակի դեմ պայքարում գործընկերության անհրաժեշտությունը: Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ջոնսոնի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումների ժամանակ ներկայացված նոր պանդեմիաների կանխարգելման ծրագրին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: