կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Այս մասին տեղեկանում ենք Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:

«Այսօր պատմական օր է հայկական հարցի առումով: Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցման ժամանակ որևէ առարկություն չեղավ: Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: Շնորհակալություն ենք հայտնում Թիմ Լոութոնին և համահեղինակներին` նախագծի այս հաջողության համար»,- ասված է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ։

Օրինագիծը ներկայացրել է պահպանողական պատգամավոր Թիմ Լոութոնը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի խումբ իսրայելցի ընդդիմադիր պատգամավորներ Քնեսեթ են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ։

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։
Չնայած այն հանգամանքին, որ այս փաստը ճանաչված է բազմաթիվ երկրների կողմից, Թուրքիան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ավանդաբար մերժում է այդ հանցագործության կատարման մեղադրանքները։ Իսրայելը նույնպես պետական մակարդակով դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: