Մերկելն հեռախոսազրույցում Էրդողանին կոչ է արել Սիրիայում անհապաղ դադարեցնել գործողությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի նախարարների կաբինետը, գրում է «РИА Новости»-ն։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել կիրակի օրը թուրքական կողմի նախաձեռնությամբ։
«Զրույցի կենտրոնում եղել է Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակը՝ Թուրքիայի ռազմական գործողության սկզբից հետո։ Կանցլերն արտահայտվել է ռազմական գործողության անհապաղ դադարեցման օգտին։ Չնայած Թուրքիայի՝ անվտանգության ոլորտի հիմնավոր շահերին, գործողությունը սպառնում է տեղի բնակչության նշանակալի մասին միգրացիայով, տարածաշրջանի անկայունացմամբ և ԻՊ-ի դիրքերի ամրապնդմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։