հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Մեր ժամանակների հերոսը» քաջալերում է մեզ․ Ավանեսյան

«Մեր ժամանակների հերոսը» քաջալերում է մեզ․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունից՝ կից գրառմամբ․

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը վերջին տարիների ամենասիրված նախագծերից է, որին այս տարի ևս պատիվ ունեցա մասնակցելու:

Մեր երկրում ապրող, սեփական գործում հաջողած հասարակ մարդու օրինակով այն գտնում, ցույց է տալիս և քաջալերում մեզ:

Մրցանակը հանձնեցի երիտասարդ կին ձեռներեց Իննա Ամիրխանյանին, ում նախաձեռնության հիմքում նորարարությունն է ու առողջ սնվելու գաղափարը»,- գրել է նախարարը։ 

  • Կիսվել: