շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ. Նիկոլ Փաշինյան

Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ. Նիկոլ Փաշինյան

Շատ կլինեն հարցեր՝ ի վերջո մեր տղերքը ինչի՞ համար զոհվեցին: Ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին, մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Այս մասին Արագածոտնի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնար, բայց այսօր Արցախը կա, արցահայությունը կա, դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների և մեր բանակի շնորհիվ է: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց այն, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ հայ-ադրբեջանական խնդիրը չի կարող հեշտությամբ լուծվել, բայց պետք է առաջ գնալ, իսկ առաջ գնալու ձևը տարածաշրջանի կոմունիկացիաների և ճանապարհների բացումն է.

«Կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է, եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին կամ միայն Հայաստանին, չհավատաք, կոմունիկացիների բացումը առավելևս այս իրավիճակում ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, այս քննարկումներում շատ են լինելու շահարկումները: Պետք է քայլ արվի, կոմունիկացիաները բացվեն, որովհետև դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև մենք պետք է հուսալի երկաթուղային կոմունիկացիա և ցամաքային կապ ստանանք երկաթուղիով ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ: Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունը էականորեն կարող է փոխվել»:

  • Կիսվել: